.jpg)
Ռ.Մելքոնյան. ոստիկանությունում բավական գրագետ մարդիկ կան
Երևան քաղաքի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հորդորեց չզարմանալ իր ֆեյսբուքյան ստատուսների գրագիտության վրա:
«Մի զարմացեք ոստիկանությունում բավական գրագետ մարդիկ, մասնագետներ կան», -ի պատասխան լրագրողի դիտարկմանը հայտարարեց փոխոստիկանապետը:
Իսկ հարցին, թե դրանք` այդքան գրագետ, ինքն է գրում, Մելքոնյանը պատասխանեց. «Եկեք մի օր նստենք, խոսենք և դուք կհասկանաք մարդու գրագիտության աստիճանը»:
Նշենք, որ Մելքոնյանը Facebook-ում հայտնի է հասարակական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող իր երկարածավալ ստատուս-հոդվածներով: