Ռուսաստանում հայ դատավորի են սպանել իր տան մերձակայքում
20/07/2012 20:02

Ռուսաստանում հայ դատավորի են սպանել իր տան մերձակայքում

Այս գիշեր անհայտ անձինք սպանել են Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանային դատարանի նախագահին, «ՌԻԱ Նովոստի»-ի գործակալությանը հայտնել է քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վալերի Չեկրիշևը:

Նրա փոխանցմամբ, գիշերը ժամը 3:10-ի սահմաններում չորս դիմակավորված անձինք հարձակվել են շրջանային դատարանի նախագահի վրա, նրա տան մերձակայքում:

Դատավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում:

Դատարանի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, դատարանի նախագահը Սամվել Գրիգորի Մանուկյանն է, դատարանից հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Ռուսաստանում հայ դատավորի են սպանել իր տան մերձակայքում