.jpg)
Իսպանիան 30 միլիարդ դոլարի օգնություն կստանա
ԵՄ-ն վերջնականապես որոշում է կայացրել Իսպանիայի բանկերի կապիտալիզացիայի համար տրամադրել մինչև 100 միլիարդ եվրոյի օգնություն:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, մոտակա ժամանակներս Իսպանիան կստանա օգնության առաջին մասնաբաժինը`30 միլիարդ եվրոյի չափով:
Նշվում է, որ եվրոյի գոտու 17 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են եկել իսպանական բանկերին օգնություն ցուցաբերելու հարցում:
Իսպանիան այսօր կանգնած է սոցիալական պայթյունի առջև`բնակչության կեսնամակարդակը իջել է` երկրում առկա է 25%-ոց գործազրկություն: