Քաղաքագետ. ԼՂՀ ընտրություններում մրցակցություն ու թեժ պայքար կար
20/07/2012 15:50

Քաղաքագետ. ԼՂՀ ընտրություններում մրցակցություն ու թեժ պայքար կար

«Ղարաբաղում, իսկապես, մրցակցային ընտրություններ են տեղի ունեցել: Ինձ համար ընտրությունների արդյունքներն այնքան էլ էական չէին, էականն այն էր, որ մրցակցություն ու բավական թեժ պայքար կար»,- անդրադառնալով ԼՂՀ-ում նախօրեին կայացած նախագահական ընտրություններին` նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը նշեց նաև, որ իր համար այդքան մեծ նշանակություն չունի ԼՂՀ-ում անցկացված ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը, քանի որ, Ս. Գրիգորյանի խոսքերով, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի հիմնական կոնվենցիաներում ֆիքսված է` ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ձևավորելու իր իշխանությունները:
 

Քաղաքագետ. ԼՂՀ ընտրություններում մրցակցություն ու թեժ պայքար կար