.jpg)
Սիրիայի իշխանությունը հերքել է Ասադի հրաժարականի մասին լուրերը
Սիրիայի տեղեկատվական նախարարությունը հերքել է Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օբլոմովի տարածած տեղեկատվությունը, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել քաղաքակիրթ ձևով:
Reuters-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Օբլոմովը ֆրանսիական ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ասադը համաձայնել է Ժնևում կայացած բանակցությունների վերջնական որոշման հետ, որը ենթադրում է անցում` ավելի ժողովրդավարական ռեժիմի: Բացի այդ, դեսպանն ասել էր նաև, որ Սիրիայի նախագահը նշանակել ներկայացուցիչ` ընդդիմության հետ բանակցությունների համար:
Սակայն Սիրիայի տեղեկատվական նախարարության կողմից դեսպանի հայտարարությունը անվանվել էր «իրականությանը լիովին չհամապատասխանող»: