Մահացել է Սիրիայի հետախուզության պետը
20/07/2012 16:11

Մահացել է Սիրիայի հետախուզության պետը

Հուլիսի 18-ին Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է Սիրիայի հետախության պետ Հիշամ Բախտիյարը:

«Վզգլյադ.ռու»-ի փոխանցմամբ, Դամասկոսում մահապարտ-ահաբեկչի իրականացված պայթյունի հետևանքով զոհվել են  Սիրիայի ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչներ`պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիխան, Բաշար Ասադի քրոջ ամուսինը և սիրիական ռազմական հետախության նախկին պետ Ասիֆ Շաուկատը, պաշտպանության նախկին նախարար Հասան ատ-Տուրկմանին:

Անդրադառնալով պայթյունին` սիրիացի ապստամբները հայտարարել են, որ իրենք իրականացրել են ամենահաջողված գործողություններից մեկը` կառավարական ուժերի դեմ պայքարի սկզբից ի վեր:
 

Մահացել է Սիրիայի հետախուզության պետը