ՀՀ հանրային խորհրդի նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին
20/07/2012 20:16

ՀՀ հանրային խորհրդի նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
«Հարգարժան պարոն Սահակյան,

ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Ժողովրդավարական բարձր մակարդակով անցկացված հերթական նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերստին ապացուցեցին Արցախի ժողովրդի` անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու կամքն ու վճռականությունը:

Ընտրություններում Ձեր օգտին արձանագրված վստահության քվեների բարձր ցուցանիշը վերահաստատեց ժողովրդի վստահությունը Ձեր ընտրած քաղաքական ուղու և սկզբունքների նկատմամբ:

Համոզված եմ, որ ԼՂՀ նախագահի պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում նույնպես Ձեր ողջ ջանքերը կներդնեք Արցախի պետականության ամրապնդման ու հզորացման գործում:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում կամք, համբերություն և քաջ առողջություն` իրականացնելու Ձեր առջև դրված բարդ ու պատասխանատու առաքելությունը:

Շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին` մաղթելով բարեկեցություն ու խաղաղ երկինք»:


 

ՀՀ հանրային խորհրդի նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին