21/07/2012 18:33
«Ազատ դեմոկրատներ»-ի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահին
Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
«Մեծարգո պարոն նախագահ,
Շնորհավորում ենք Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրություններում քվեների բարձր ցուցանիշով համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: Համոզված ենք, որ ժողովրդի վստահության քվեն Ձեզ հնարավորություն կտա առաջիկայում ևս աշխատել ի նպաստ ԼՂՀ-ի զարգացման և առաջընթացի:
2012թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրություններով Արցախի ժողովուրդն ու իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքների վրա խարսխված ամուր պետականություն կառուցելու գործին: Վստահ ենք, որ ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրություններն իրենց համարժեք արձագանքը կստանան միջազգային հանրության կողմից և կլինեն կարևոր քայլ ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին»,-ասված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: