21/07/2012 17:07
ԼՂՀ ԿԸՀ օրակարգում նախագահական ընտրությունների արդյունքներն են
Հուլիսի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրավիրի հերթական նիստը, որի օրակարգում ԼՂՀ նախագահի ընտրության ամփոփիչ արդյունքների մասին հարցն է:
Այս մասին տեղեկացանք ԿԸՀ պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին կայացած քվեարկության արդյունքում, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը ստացել է մասնակիցների 60.70 տոկոսի ձայները, Վիտալի Բալասանյանը` 32.50 տոկոսը, իսկ Արկադի Սողոմոնյանը`0.80 տոկոսը: Այս արդյունքները հիմնված են ՏԸՀ կողմից ներկայացված արձանագրությունների 100%-ի վրա: