.jpg)
«Ալ-Ղաիդան» կհարվածի «ԱՄՆ-ի սրտին»
«Ալ-Ղաիդա»-ի իրաքյան մասնաճյուղի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ահաբեկչություններ կձեռնարկեն հենց «ԱՄՆ-ի սրտում»:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Աբու Բակր-ալ-Բաղդադին նշել է, որ մոջահեդները արդեն դուրս են եկել ամերիկյան բանակի հետքերով, որը փախուստի է դիմել:
Ըստ նրա, մոջահեդները երդվել են պատժել ամերիկացիներին ավելի ուժեղ, քանս դա արեց Օսաման:
Ալ-Բաղդադին չի նշել, թե ԱՄՆ-ի որ շրջանում կիրականացվեն այդ պայթյունները, սակայն ասել է, որ շուտով ամերիկացիները կտեսնեն մոջահեդներին իրենց երկրի սրտում: