Զինյալները կրկին կրակ են բացել Հալեպ քաղաքի վրա
24/07/2012 19:41

Զինյալները կրկին կրակ են բացել Հալեպ քաղաքի վրա

Այսօր զինյալները կրակ են բացել Սիրիայի Հալեպ քաղաքի վրա: BBC-ն գրում է, որ տարածաշրջանում ապստամբների և կառավարության զորքերի միջև հակամարտության լարվածությունը շատ լուրջ է: Գործակալության թղթակիցը, վկայակոչելով Հալեպի բնակիչներին և հակակառավարական ակտիվիստներին, հաղորդել է, որ ապստամբները փորձել են իրենց վերահսկողության տակ առնել քաղաքի կենտրոնական հատվածները:

Աղբյուրը գրում է, որ կառավարական զորքերի հետ բախումները տեղի են ունեցել համաշխարհային մշակութային ժառանգություն հանդիսացող, այսպես կոչված, «Հին քաղաքի» մոտ:

Հիշեցնենք, որ Սիրիայի ամենահարուստ Հալեպ քաղաքում պայքարը շարունակվում է արդեն չորս օր:
 

Զինյալները կրկին կրակ են բացել Հալեպ քաղաքի վրա