.jpg)
Դանիելյանն ու Մկրտչյանն իրենց հանդիպումները ոչ ոքի ավարտեցին
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» մրցաշարի 5-րդ փուլի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Ռուան Լուֆեյի հետ: Մեր մյուս շախմատիստուհին` Լիլիթ Մկրտչյանը ևս խաղաղ դաշն կնքեց` միավորը կիսելով Բաթ Մոնղոնթուլի հետ:
Այսպիսով` 7-րդ տուրից հետո Ցզյու Վենցզյունը 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր:
7-րդ տուր. 21.07.12
Հոու Յիֆան - Ժաո Հու 1/2
Ռուան Լուֆեյ – Էլինա Դանիելյան 1/2
Եկատերինա Կովալեվսկայա –Նինո Խուրցիձե 0-1
Նադեժդա Կոսինցեւա - Համփի Կոներու 1-0
Կատերինա Լահնո - Ցզյու Վենցզյուն 1/2
Բաթ Մոնղոնթուլ – Լիլիթ Մկրտչյան 1/2