Հունաստանը դադարեցնում է իր դեսպանատան աշխատանքը Սիրիայում
24/07/2012 18:01

Հունաստանը դադարեցնում է իր դեսպանատան աշխատանքը Սիրիայում

Հունաստանը դադարեցնում է իր դեսպանատան աշխատանքը Սիրիայում:«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, նշված է Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ.

«Հունաստանի ԱԳՆ-ը ուշադիր հետևում և գնահատում է Սիրիայում անվտանգության հետ կապված իրավիճակը և որոշում է կայացրել դադարեցնել Սիրիայում Հունաստանի դեսպանատան աշխատանքները»:

Սիրիայում իրենց դեսպանատները փակել են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Իսպանիան և այլ երկրներ:
 

Հունաստանը դադարեցնում է իր դեսպանատան աշխատանքը Սիրիայում