«Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցները եղել են Հ.Հակոբյանի մոտ
24/07/2012 19:00

«Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցները եղել են Հ.Հակոբյանի մոտ

Հուլիսի 24-ին` այսօր, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից Մայր Հայրենիքում սփյուռքահայ երիտասարդությանը հաղորդակից դարձնելու հայ մշակութային և երաժշտական ժառանգությանը:

Սփյուռքի նախարարությունից փոխանցում են, որ ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդ երաժիշտները, հայրենի երաժիշտների ու մասնագետների ղեկավարությամբ, հետևելու են վարպետության դասընթացների, ինչպես նաև ունկնդրելու են հայկական երաժշտարվեստի տարբեր ճյուղերի մասին դասախոսություններ:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ջերմ ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին, մասնավորապես նշել է, որ հայ ժողովուրդը դրսում կարողացել է պահպանել իր ինքնությունը` նախ և առաջ շնորհիվ մշակույթի: Նա միաժամանակ հորդորել է հաճախակի գալ Հայրենիք և մշտապես սնվել հարազատ ժողովրդի գեղարվեստական ակունքներից:
 

«Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցները եղել են Հ.Հակոբյանի մոտ