.jpg)
Մարկոսն ու թիմի նորեկներն ինքնագրեր կբաժանեն
Ինչպես տեղեկացնում է «Կուբանի» պաշտոնական կայքը, այսօր ժամը 20:00-ին Կրասնոդարի «Կուբանի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ինքնագրեր կբաժանի թիմի երկրպագուներին: Մարկոսին կընկերակցեն թիմի նորեկներ Անխել Դեալբերտը և Դանիելե Նիկուլայեն:
Երեկոյան ծրագրում տեղի կունենա ֆուտբոլիստների ներկայացում, ինքնագրերի բաժանում, լուսանկարում, ինչպես նաև երկրպագուների հետ ազատ շփում: Երկրպագուների ֆուտբոլիստներին ուղղված հարցերը ոչ թե կարգելվեն, այլ կողջունվեն: