.jpg)
Ռոբենի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»
«Միլանը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:
Տեղեկությունների համաձայն, իտալական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապեր են հաստատել Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ և պատրաստ են նրա համար գերմանական ակումբին վճարել 20 մլն եվրո:
Հավելենք, որ Ռոբենը վերջերս երկարաձգել էր «Բավարիայի» հետ պայմանագրի ժամկետը` մինչև 2015թ.: