.jpg)
Նարիշկինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով պաշտոնական այցով նախօրեին ժամանել է Հայաստան, այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ:
Այնուհետ Ս. Նարիշկինն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Սերգեյ Նարիշկինին ու պատվիրակության անդամներին կընդունի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որից հետո էլ նախատեսված է Աբրահամյան-Նարիշկին ճեպազրույցը: