Ս. Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարարին
24/07/2012 19:45

Ս. Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարի մամլո գրասենյակի հաղորդմամբ` հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և ձևավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:

ՌԴ ներքին գործերի նախարարը և հանդիպմանը մասնակցող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հանրապետության նախագահին ներկայացրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունքներն ու հետագա ծրագրերը: 

Ս. Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարարին