Ռուսական ռազմանավերը ուղղություն են վերցրել դեպի Միջերկրական ծով
24/07/2012 18:21

Ռուսական ռազմանավերը ուղղություն են վերցրել դեպի Միջերկրական ծով

Ռուսական Բալթիկ և Հյուսիսային նավատորմերի ռազմանավերը անցել են Ջիբրալթարի նեղուցը և մտել են Միջերկրական ծով, որտեղ կմիավորվեն սևծովյան նավատորմի հետ` մեկ միասնական միջնավատորմային խմբավորման մեջ:

«Վզգլյադ.ռու»-ի փոխանցմամբ, Հյուսիսային, Բալթիկ և Սև ծովի նավատորմերը զորավարժանքներ կանցկացնեն Ատլանտիկայում, Միջերկրական և Սև ծովերում:

Զորավարժությունները հիմնական նպատակը`միասնական հրամանատարության ներքո գործողությունների կազմակերպումն է:
 

Ռուսական ռազմանավերը ուղղություն են վերցրել դեպի Միջերկրական ծով