«Ժառանգությունում» չի քննարկվել Գյումրու ընտրությունների հարցը
24/07/2012 13:57

«Ժառանգությունում» չի քննարկվել Գյումրու ընտրությունների հարցը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, մասնավարորապես Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին, նշեց, որ քննարկում չի եղել:

«ՏԻՄ ընտրություններում` սկսած ավագանիներից մինչև համայնքի ղեկավար, թեկնածու ունենալու հարցը մենք պետք է քննարկենք համալիր տարբերակով: Մենք դեռ վերջնական որոշում չունենք մեր մասնակցության և թեկնածու ունենալու հարցում»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նա նկատեց, որ երբ կայանա խորհրդակցություն, այնպայման կհայտարարվի:
 

«Ժառանգությունում» չի քննարկվել Գյումրու ընտրությունների հարցը