.jpg)
Սաֆարյան. «ՀՀ-ն պարտավոր է ընդունել Սիրիայի հայ փախստականներին»
Սիրիայի զարգացումներն իրականության մեջ միանգամայն կանխատեսելի էին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
«Սիրիայում իրադարձությունները զարգանում են արաբական աշխարհի մոդելով, և ստատուս-քվոն այնքան խախտված է, որ հետադարձ հնարավոր չէ»,- նշեց նախկին պատգամավորը:
Ս.Սաֆարյանի խոսքերով` տարածաշրջանում Սիրիայի հարցը միակը չէ, քանի որ այն մասամբ պայմանավորված է նաև Իրանի հետ, և հաջորդ հանգրվանը Իրանի խնդիրն է:
Միևնույն ժամանակ նա տարօրինակ և վտանգավոր համարեց այս ֆոնին Հայաստանի լռությունը. «Գոնե հայկական էլիտային պետք է հետաքրքրեր, թե զարգացումների ինչ ընթացք կարող է լինել Սիրիայում»:
Հայաստանը, Ս.Սաֆարյանի կարծիքով, պարտավոր է նաև ընդունել հայ փախստականների այն ալիքին, որոնք Սիրիայում մնալու հնարավորություն չեն ունենա: