.jpg)
24/07/2012 13:54
Կեցցե'ս, Սամուել
11-ամյա Սամուել Սևյանը, չկրելով ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, առաջին մրցանակն է նվաճել Լոս Անջելեսում անցկացված 20-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում:
Սամուելը վերջին 2 ամսվա ընթացքում 2-րդ անգամ է լրացրել միջազգային վարպետի նորմա: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: