.jpg)
Նախազգուշացում Մոսկվայից` Սիրիային
Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր զգուշացում է արել Դամասկոսին` կապված քիմիական զենք օգտագործելու հետ:
BBC-ն գրում է, որ մեկ օր անց, ինչ Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ արտաքին ներխուժման դեպքում հնարավոր է օգտագործեն քիմիական զենք, ՌԴ ԱԳՆ-ի կողմից տրվել է պաշտոնական հայտարարություն, որտեղ ասվում է, որ Մոսկվայում «ուշադրություն է դարձվել» այդ հայտարարությանը:
«Այս կապակցությամբ ցանկանում ենք ընդգծել, որ 1968-ին Սիրիան միացել է 1925-ին ընդունված Ժնևի Արձանագրությանը, որն արգելում է թունավոր կամ այլ տիպի գազերի օգտագործումը»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: