Սիրիայում`պարտիզանական պատերազմ
24/07/2012 17:11

Սիրիայում`պարտիզանական պատերազմ

Սիրիայի Ազատ բանակի հրամանատարը հայտարարել է, որ ապստամբները այլևս ի վիճակի չեն վերահսկել գրավված տարածքները և անցնում են պարտիզանական պատերազմի մարտավարությանը` հույս ունենալով ուժասպառ անել կառավարական զորքերին:

«Վզգլյադ.ռու»-ի փոխանցմամբ, Սիրիայի Ազատ բանակի հրամանատար Մալիք Կուրդին նշել է, որ Սիրիայի Ազատ բանակը այնքան ժամանակ կպայքարի Ասադի վարչակազմի դեմ, քանի այն ուժասպառ չի արել իշխանություններին:

Նա նշել է, որ իրենք չեն վերահսկում անցակետերը և այլ կարևորագույն հենակետերը, այլ իրենք դրանք գրավում են, նահանջում, այնուհետև նորից գրավում:
 

Սիրիայում`պարտիզանական պատերազմ