.jpg)
Տիտո Վիլանովա. «Աշխարհի լավագույն աջ պաշտպանին բաց չենք թողնի»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է պաշտպան Դանի Ալվեշի թիմից հեռանալու մասին խոսակցությունները:
Հիշեցնենք, որ ներկա պահին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Մախաչկալայի «Անժին»:
«Եթե ես իմանայի, որ Դանին այս խոսակցություններից անհանգստացած է, ապա անհապաղ կապ կհաստատեի նրա հետ և կասեի, որ մենք նրան ոչ մի տեղ բաց չենք թողնի: Այնուամենայնիվ, մոտ օրերս ես դա կանեմ: Մենք ցանկություն չունենք բաժանվել աշխարհի լավագույն աջ պաշտպանից»,- հայտարարել է Վիլանովան: