.jpg)
Ամառ է, շոգ, խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
Հուլիսի 24-ին` այսօր, հանրապետության տարածքի մեծ մասում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Հանրապետության հարավարևմտյան շրջաններում կդիտվի արևային, առանց տեղումների և շոգ եղանակ, սակայն արևելյան շրջաններում դեռ սպասվում են կարճատև անձրևներ, տեղ-տեղ ամպրոպ և քամու ուժգնացում 15-18մ/վ, կարկուտի փոքր հավանականություն կա արևելյան շրջաններում: Արարատյան դաշտում վաղը կդիտվի փոփոխական ամպամածություն, զգալի շոգ, առանց տեղումների եղանակ, ցերեկը ստվերում մինչև +37:
Meteo-tv-ն հայտնում է, որ հուլիսի 25-ին և 26-ին ողջ տարածքում կդիտվի առանց էական տեղումների եղանակ, բացառություն կկազմեն առանձին արևելյան շրջանները. այստեղ պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ: Արարատյան դաշտում ցերեկը ստվերում մինչև +38:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ից 27-ը էապես չի փոխվի:
Ըստ աղբյուրի, Երևանում այս գիշեր պարզ, հուլիսի 23-ից 27-ը փոփոխական ամպամածություն, շոգ եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 5-10մ/վ:
Այսօր ցերեկ`ը +33+35, երեկոյան +27+29:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը