.jpg)
«ՀԱԿ-ը պայքարում է ոչ էթե հանուն իշխանափոխության, այլ` ազատ ՀՀ-ի»
Ազատազրկման դատապարտված Հայ Ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների համար ազատություն պահանջող խումբը Գլխավոր դատախազությունից Հյուսիսային պողոտայով շարժվում է դեպի Ազատության հրապարակ:
Մինչ այդ գլխավոր դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ իր ելույթում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ամենը «ոչ թե մեկ հոգու մասին է, այլ մի ամբողջ քաղաքացիական հասարակության»:
«Այսօր քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կայացած է և յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատության իր իրավունքը, որից բխում է ՀՀ Սահմանադրությունը», -հայտարարեց Փաշինյանը և դիմելով իշխանություններին` կոչ արեց ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին:
«Եթե մինչ այդ իշխանություններն ամեն ինչ անում էին` միջազգային հանրության առաջ ներկայանում էին, թե Հայաստանում որևէ քաղբանտարկյալ չկա, նման քայլով նրանք ապացուցեցին հակառակը», -հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: Փաշինյանը ասաց, որ պայքարը շարունակվելու է, և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է պատրաստ լինի նստել բանտ:
ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր հերթին ելույթում նշեց, որ «ՀԱԿ-ը պայքարում է ոչ էթե հանուն իշխանափոխության, այլ ժողովրդավարական և ազատ Հայաստանի»:
«Սա բարոյականությաան սահմանն էր, որից ցածր չէր կարելի իջնել, իսկ նման քայլով իշխանությունները վերացրեցին այդ սահմանները: Միջազգային հանրությունը տեսնում է դա: Ինչո՞ւ են գնում նման քայլերի, որովհետև զգացել են իշխանության համն ու հոտը», -հավելեց Զուրաբյանը` նկատելով, որ իշխանությունները փորձում են կասեցնել քաղաքացիական շարժումները` շատ անգամ պիտակավորելով դրանք որպես նախընտրական:
«Անկախ քաղաքական հայացնքերից և դիրքորոշումներից կոչ եմ անում քաղաքացիական հասարակությանը միանալ և պայքարել: Սա միայն ՀԱԿ-ի գործը չէ և զուտ իշխանության համար պայքարը չէ: Կոչ ենք անում միանալ նաև ԲՀԿ-ի ՀՅԴ-ի և «Ժառանգության» և նույնիսկ ՀՀԿ բոլոր առողջ ուժերին», -հայտարարեց պատգամավորը: