.jpg)
25/07/2012 12:57
Եվս մեկ մրցանակ` Բիլում
Հրանտ Մելքումյանը Բիլի փառատոնի շրջանակներում անցկացված «Շախմատ 960»-ի (Ֆիշերի շախմատ) մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և նվաճեց 3-րդ մրցանակը:
6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Միխայիլ Ռոյզը (Իսրայել):
Սերգեյ Մովսիսյանը «Ֆիշերի շախմատի» մրցաշարին չէր մասնակցում: Այս մասին հայտնում է armchess.am-ը: