ԼՂՀ ընտրություններում Ադիբեկյանի կանխատեսումներն իրականացան
26/07/2012 13:26

ԼՂՀ ընտրություններում Ադիբեկյանի կանխատեսումներն իրականացան

 «ԼՂՀ նախագահական ընտրություններում մեր կենտրոնի իրականացրած բոլոր կանխատեսումները՝մասնակցության և Բակո Սահակյանի հավաքած ձայների առումով, իրականացան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքներին,  ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքերով, Բակո Սահակյանի թիմը ոչ մի բացասական բան չի ասել Վիտալի Բալասանյանի հասցեին, թերևս նրանք կարող էին հրապարակել Պաշտպանության բանակի կոլեգիայի նիստի մի արձանագրությունը, որը կվարկաբեկեր Վիտալի Բալասանյանին: Ըստ նրա, «սև փիառ» Սահակյանի թիմից չի արվել Բալասանյանի և նրա թիմի հասցեին՝ այդպիսի տեխնոլոգիաների չեն կիրառվել:

Ադիբեկյանը նշեց, որ լավ կլիներ, որ Վիտալի Բալասանյանը հրապարակեր այն ծրագրերը, որն ինքը ներկայացրել է Բակո Սահակյանին, որոնք չեն ընդունվել, դա պետք է` հասկանալու համար Բալասանյանը ծրագրերը և նպատակները:

Անդրադառնալով ՀՀ-ում սոցիոլոգիական հարցումներին և հասարակության վերաբերմունքին`  սոցիոլոգն ասաց, որ սոցիոլոգիական հարցումները չեն կարող ազդել թեկնածուներից կամ կուսացություններից մեկի հաղթանակի վրա, այդ հարցումները չեն ազդում հասարակական տրամադրությունների վրա:

Ըստ նրա, սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, իրենց կամ ընդունում են, կամ չեն ընդունում: Ըստ Ադիբեկյանի, ԼՂՀ-ի նախագահական ընտրություններում իրենց կանխատեսումները սխալ էին միայն 5%-ով:

Սոցիոլոգն ասաց, որ Վիտալի Բալասանյանի հաջողությունները պայմանավորված էին ՀՀ-ի որոշ ուժերի` նրան աջակցություն ցուցաբերելու հետևանքով: