.jpg)
26/07/2012 18:20
Բեքհեմը կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը
Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի համար օլիմպիական հավաքականում տեղ չգտնվեց, սակայն նա, այնուամենայնիվ, կմասնակցի Լոնդոնում վաղը մեկնարկող օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությանը:
Այս մասին հայտնի է դարձել «Սպորտի սահմաններից դուրս» մրցանակաբաշխության ժամանակ, որին մասնակցում էր նաև Բեքհեմը:
Սպասվում է, որ անգլիացին կլինի հայտնի մարդկանց խմբում, ովքեր կմասնակցեն Օլիմպիական կրակի բոցավառման պաշտոնական արարողությանը: