Գագիկ Բեգլարյանը ընդունել է Սերգեյ Շատալովին
26/07/2012 18:18

Գագիկ Բեգլարյանը ընդունել է Սերգեյ Շատալովին

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր ընդունել է Եվրասիական զարգացման Բանկի պատվիրակությանը՝ Եվրասիական զարգացման Բանկի կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Գ. Բեգլարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերություններն ու այն շարունակելու պատրաստակամությունը:

Սերգեյ Շատալովը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ աշխատանքների վերաբերյալ նախարարի գնահատականներին, հետագա աշխատանքներին, քննարկել նախարարության հետ համագործակցության հետագա ուղղությունները, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները: Շատալովը նշել է, որ Եվրասիական զարգացման Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հակաճգնաժամային հիմնադրամի կողմից ֆինանասավորել ենթակառուցվածքային նախագծերը, որոնց թվում է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագրի 4-րդ Տրանշում համաֆինանսավորման հարցը:

Նախարարը ցանկություն է հայտնել շարունակելու աշխատանքները եվրասիական բանկի հետ և խնդրել հաջորդ հանդիպման համար մշակել կոնկրետ առաջարկներ:
Շատալովը խոստացել է հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել իրենց կողմից մշակված և համակարգված առաջարկությունների ու նախաձեռնությունների ցանկը:

Գագիկ Բեգլարյանը ընդունել է Սերգեյ Շատալովին