Բուրգասում ավտոբուսի պայթյունի հետևում կանգնած է Իսրայելը
26/07/2012 10:42

Բուրգասում ավտոբուսի պայթյունի հետևում կանգնած է Իսրայելը

Իրանը կարծում է, որ Բուրգաս քաղաքում իսրայելական տուրիստներ տեղափոխող ավտոբուսի պայթյունի հետևում կանգնած է Իսրայելը:

«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Խազաին հայտարարել է, որ Թեհրանը դատապարտում է ահաբեկչությունը`  ցանկացած դրսևորումներով, և իրենք կապ չունեն Բուլղարիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

Խազաին նշել է, որ ինքը կարող է օրինակ բերել բազմաթիվ դեպքեր, երբ Իսրայելը վերջին տասնամյակների ընթացքում սպանել է սեփական քաղաքացիներին և անմեղ հրեաներին, որպեսզի մեղադրի ուրիշներին:

Հիշեցնենք, որ Բուրգասում հուլիսի 18-ին ավտոբուս էր պայթել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, որոնք գրեթե բոլորը Իսրայելի քաղաքացիներ են:
 

Բուրգասում ավտոբուսի պայթյունի հետևում կանգնած է Իսրայելը