.jpg)
Չելսին համառորեն ցանկանում է ձեռք բերել Մոզեսին
Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, «Չելսիի» ղեկավարությունը չի կորցնում«Ուիգանի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսին ձեռք բերելու հույսը:
«Արիստոկրատները» նոր առաջարկ են կատարել, որն արդեն 4-րդ փորձն է «Ուիգանի» ղեկավարությանը համոզելու, որպեսզի վերջիններս բաց թողնեն թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկին:
Հավելենք, որ «Ուիգանը» Մոզեսի համար պահանջում է 10 մլն ֆունտ ստերլինգ: «Չելսին» պատրաստ է վճարել 6 մլն ֆունտ և հավելյալ 3 մլն` բոնուսի տեսքով: