Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել և ներկայացնել առաջարկներ
26/07/2012 19:32

Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել և ներկայացնել առաջարկներ

 Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ Գ.Բեգլարյանը նախևառաջ կարևորել է Հայաստանի հետ Չինաստանի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բանգավառում և վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան այդ ոլորտում նոր համագործակցություն սկսելու և շարունակելու համար:

Մասնավորապես, Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել և ներկայացնել առաջարկներ, որոնց շուրջ Չինաստանը կցանկանար համագործակցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ինչպես նաև նշել, որ նախարարությունը իր հերթին ևս կներկայացնի առաջարկությունների ցանկ:

Դեսպանը ևս համաձայնել է նախարարի հետ` նշելով, որ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լայն հեռանկարներ, քանի որ Պեկինի և Երեւանի միջև խորը բարեկամական հարաբերություններ են հաստատվել: Նաև հայտնել է իր աջակցությունն ու պատրաստակամությունը` նախարարության կողմից ներկայացվող առաջարկների քննարկման և իրականացման ուղղությամբ:

Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել և ներկայացնել առաջարկներ