Վաղը Գյումրիում կբաշխվի  80 բնակարան
26/07/2012 20:08

Վաղը Գյումրիում կբաշխվի 80 բնակարան

 Վաղն առավոտյան` ժամը 11.00-ին, Գյումրիի թիվ 21 դպրոցում կկայանա նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված մոտ 80 հատ բնակարանների բաշխման վիճակահանությունը, որից հետո կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն:

Այնուհետև քաղաքաշինական տեսչության Գյումրիի տարածքային գրասենյակում կկայանա բաշխման հանձնաժողովի հերթական նիստը:
Օրվա ընթացքում, քաղաքաշինության նախարար Ս. Թադևոսյանը շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով կայցելի «Մուշ-2» և «Անի» թաղամասեր:

Այս մասին տեղեկանում ենք shirakcentre.org կայքից:

 

Վաղը Գյումրիում կբաշխվի 80 բնակարան