Մանկավարժականի ռեկտորն ազատվում է տարեց դասախոսներից
26/07/2012 10:11

Մանկավարժականի ռեկտորն ազատվում է տարեց դասախոսներից

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը որոշել է ազատվել մի շարք ամբիոնների 65-ն անց դասախոսներից, թեև նրանք ունեն համապատասխան կոչումներ և դասավանդման բավական երկար տարիների փորձ. գրել է «Հրապարակը»:

Համալսարանի ամբիոններից մեկի դասախոսը (նա չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, քանի որ դեռ հույս ունի մասնակցել օգոստոսին կազմակերպվող մրցույթին) թերթի հետ զրույցում ասել է, որ ռեկտորի կողմից դեկաններին և ամբիոնի վարիչներին ներքին հրահանգ է եղել` «հասկացնել» տարեց դասախոսներին, որ իրենք չեն կարող այլևս մասնակցել օգոստոսին հայտարարվող նոր մրցույթին: Իսկ որոշ հաշվարկով` այդպիսի խտրական վերաբերմունք դրսևորելու դեպքում մոտ 50 հոգի դուրս կմնա համալսարանից:
 

Մանկավարժականի ռեկտորն ազատվում է տարեց դասախոսներից