.jpg)
Լ. Մնացականյան. Խաչբառ լուծողն այժմ սերիալի սցենարի հեղինակ է
«Որպեսզի շատ արագ սերունդ փչացնենք, պետք է այն, ինչ ցույց է տրվում այսօր հեռուսատեսությամբ, օրվա ընթացքում երեք անգամ կրկնել, ու այլևս ոչինչ չի մնա»,- հեռուսատաեթերի և հեռուստասերիլաների որակի ու դրանց ազդեցության մասին խոսելիս այսօր նման մտահոգության հայտնեց դերասանուհի Լալա Մնացականյանը:
Դերասանուհին նշեց, որ այսօր արվեստի ու մշակույթի ոլորտում վաճառականի հոգեբանությունն է տիրում. «Ամեն ինչում արագ և շուտ շահույթ է ակնկալվում: Մարդիկ մտածում են արագ իրենց ապրանքը սպառվի: Պրիմիտիվ խաչբառ լուծողն այժմ սերիալի սցենարի հեղինակ է դարձել: Պետք է սկզբնական պատկերացում լինի սերիալի սցենարի ու գաղափարի մասին »,- ասաց դերասանուհին` նկատելով, որ սերիալներ պատրաստում և նայում են ամբողջ աշխարհում:
Նրա կարծիքով, հայկականին պետք է ընդամենը մի քանի շտրիխ, որպեսզի ամեն բան նորմալ լինի և մակարդակով:
Լուծումն, ըստ դերասանուհու, ընդամենը այն է, որ պետք է ժամանակավոր հրաժարվել շահույթից, ոչ պրոֆեսիոնալներին հեռացնել ոլորտից ու ներկայացնել միայն ու միայն գրական լավ սցենարներ:
Միևնույն ժամանակ Լ. Մնացականյանը կարծում է, որ խնդիրը կարելի է լուծել շատ արագ և միայն պետական հովանավորչության մակարդակով:
Ամփոփելով իր խոսքը` դերասանուհին ցավով նշեց, որ այսօր դերասանի և առահասարակ արվեստի գործիչների մասնագիտությունը ոտքի տակ է տրված: