ՄԻՊ-ը պատասխանել է Դատախազության «խայթոցներին»
26/07/2012 17:31

ՄԻՊ-ը պատասխանել է Դատախազության «խայթոցներին»

ՄԻՊ-ի աշխատակազմը արձագանքել է Դատախազությանը:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Շարունակելով անարժեք վիրավորանքները` դատախազությունը այդպես էլ չի կարողանում հերքել երկու կարևոր հանգամանք:
1. Գործի քննության ընթացքում հակասական բացատրությունների առկայության դեպքում պետք է հարուցվեր քրեական գործ, ինչը չի արվել:

2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:

Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:

Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը ցավոք որևէ բան չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած այլ մարդկանց գործերում:

Այսքանով, մենք սպառված ենք համարում այս խախտման հրապարակային քննարկումը: Կշարունակենք դատախազության և այլ պետական մարմինների գործունեության մեջ տեղ գտած մարդու իրավունքների խախտումների բացահայտման և վերացման մեր դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված աշխատանքը»:

 

 

ՄԻՊ-ը պատասխանել է Դատախազության «խայթոցներին»