.jpg)
Սիրիայի ընդդիմադիրները հավաքվում են Քաթարում`առաջնորդ են ընտրելու
Սիրիայի ընդդիմադիր խմբերը հավաքվելու են Քաթարում`Սիրիայի անցումային վարչակազմի առաջնորդին ընտրելու նպատակով:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, այսօր Դոհայում կայանալիք հանդիպմանը պետք է Ասադին փոխարինող արժանի թեկնածու ընտրվի:
Նշվում է, որ Սիրիայի ազգային խորհրդին մինչև հիմա չի հաջողվել համախմբել տասնյակ ընդդիմադիր խմբավորումների, սակայն որպես անցումային վարչակազմի ղեկավարի թեկնածու շոշափվում է գեներալ Մանաֆ Տլասսի անունը, որը վերջերս փախել էր Սիրիայից: