ՌԴ-ը կպահպանի իր ռազմակայանը Սիրիայում
26/07/2012 16:16

ՌԴ-ը կպահպանի իր ռազմակայանը Սիրիայում

ՌԴ ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Չիրկովը հայտարարել է, որ ՌԴ-ը պահպանելու է սիրիական Տարտուսում գտնվող իր նյութա-տեխնիկական ապահովման կայանը:

«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, Չիրկովը նշել է, որ Տարտուսի ռազմակայանը պահպանվելու է, քանի որ այն անհրաժեշտ է իրենց նավերին` Ադենեյան ծովում ծովահենների դեմ պայքարը իրականացնելիս:

Նրա խոսքերով, Միջերկրական ծովը հանդիսանում է ռուսական սևծովյան նավատորմի պատասխանատվության գոտին:
 

ՌԴ-ը կպահպանի իր ռազմակայանը Սիրիայում