.jpg)
Գյուղոլորտում` 8-9 տոկոս աճ
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ գյուղատնտեսւոթյան նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները, հիմանակնում արձանագրելով ոլորտում դրական առաջընթաց և աճ, նշելով, սակայն, որ կան նաև խնդիրներ, որոնք տարիների արդյունք են, սակայն նախարարությունը ունի լուծումների փաթեթ:
Նախարարի խոսքով, գյուղոլորտում համախառն արտադրանքի ծավալը կազմում է 3 մլրդ 6 հարյուր մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 8.1 տոկոսով. գյուղոլորտի դինամիկայում աճ է գրանվել է բուսաբուծության ոլորտում 28 տոկոս, անասնպահության ոլորտում 2 տոկոս, ձկնաբուծությունը 25.2 տոկսի աճ:
Սերգո Կարապետյանը նաև կանխստեսումներ արեց, որ ոլորոտւմ աճը կպահպանվի մինչև տարեվերջ, քանի որ դրա համար հիմքեր կան. «Գյուղոլորտում ունենալու ենք 8-9 տոկոսի աճ»,- ասաց նա և հավելեց, որ բարձր է պտղաբուծության ոլորտում ձեռքբերումները, որը վերաբերում է հատկապես ծիրանին. Նախորդ տարի արտահանվել էր 7 300 տոննա ծիրան, այս տարի արդեն 12 130 տոննա ծիրան:
Վերամշակող կազմակերպությունների կողմից այս տարի ևս գրանցվել է ծիարնի մթերման բարձր ցուցնիշներ, բանախոսի փոխանցմամբ, անցած տարի վերամշակողներն ընդունել են 2 830 տոննա ծիրան, իսկ այս տարի արդեն 6 150 տոննա:
«Ծիրանի բերքահավաքը շարունակվում է բարձրադիր գոտիներում»,- շեշտեց գյուղնախարարը նշելով, որ սպասելիքները մեծ են նաև խաղողի բերքից: