Շամախը համաձայն է նստել «Արսենալի» պահեստայինների նստարանին
26/07/2012 18:56

Շամախը համաձայն է նստել «Արսենալի» պահեստայինների նստարանին

 Մարոկկացի ֆուտբոլիստ Մարուան Շամախը չի ցանկանում լքել «Արսենալը»: Չնայած այն համգամանքին, որ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի վստահում և խաղային ժամանակ չի տրամադրում նրան, այնուամենայնիվ ֆուտբոլիստը պատրաստ է շարունակել մրցելույթներն իր ներկայիս թիմի կազմում:

2 տարի առաջ տեղափոխվելով «Արսենալ»` Շամախը լավ սկսեց հանդես գալ և համարվում էր հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն հետագայում նա չկարողացավ պահպանել նույն տեմպը: Արդյունքում` հայտնվեց պահեստայինների նստարանին:
Ավելացնենք, որ Շամախի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, սակայն ֆուտբոլիստը նոր թիմ տեղափոխվելու մասին լսել անգամ չի ուզում:

Շամախը համաձայն է նստել «Արսենալի» պահեստայինների նստարանին