Թունիսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել
26/07/2012 18:31

Թունիսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Թունիսի Սիդի-Բուզիդ քաղաքում, որը հայտնի է որպես «արաբական գարնան բնօրրան», նորից բողոքի ցույցեր են սկսվել:
 «Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, տասնյակ մարդիկ դուրս են եկել փողոցներ`բողոքելու կյանքի պայմաններից:

Ցուցարարները մեքենաների անիվներ են այրել և դրանք նետել են տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի ուղղությամբ, բացի այդ նրանք քարեր են նետել իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղղությամբ:

Ոստիկանությունը, ցույցը ցրելու նպատակով, արցունքաբեր գազ է կիրառել և նախազգուցական կրակոցներ է արձակել:
 

Թունիսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել