.jpg)
26/07/2012 17:20
Ուկրաինան սկսել է տարհանել իր քաղաքացիներին Սիրիայից
Ուկրաինայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը հայտարարել է, որ Ուկրաինան սկսել է իր քաղաքացիներին տարհանել Սիրիայից:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, Դիկուսարովը նշել է, որ Սիրիայից դեպի Ուկրաինայի տարածք է ուղևորվել 2 ինքնաթիռ`68 քաղաքացիներով:
Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվում է հակամարտությունը իշխանությունների և ընդդիմության միջև:
Սիրիայում զինված հակամարտության զոհ է դարձել արդեն 17.000 մարդ: