Հովհաննես Դավթյանն ադրբեջանցուն վերադարձրեց Բաքու
28/07/2012 14:34

Հովհաննես Դավթյանն ադրբեջանցուն վերադարձրեց Բաքու

Հայ ձյուդոյիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն այսօր իր 2-րդ գոտեմարտը ևս ավարտեց հաղթանակով: 1/16 եզրափակչում Դավթյանի մրցակիցն ադրբեջանցի Իլգար Մուշքիևն էր: Մեր մարզիկը կարողացավ հաղթանակ տոնել և դուրս գալ Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչ փուլ: Իսկ Մուշքիևն ստիպված է վերադառնալ Բաքու:

Հովհաննես Դավթյանն ադրբեջանցուն վերադարձրեց Բաքու