30/07/2012 17:40
Սփյուռքի նախարարն ընդունել է Մ. Մելքոնյանին
Հուլիսի 30-ին` այսօր, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ Ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Հայաստանի Ավետարանական եկեղեցու նորանշանակ ավագ հովիվ Մկրտիչ Մելքոնյանին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության /ԱՀԱԸ/ գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանին և ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Մ.Մկրտչյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ներկայացրեց նախարարության ծրագրերը: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, հայ համայնքների այժմյան խնդիրները և հայոց լեզի ուսուցման իրավիճակը սփյուռքյան դպրոցներում: