Վան Պերսիին շաբաթական 190 հազար ֆունտ ստեռլինգ կառաջարկվի
31/07/2012 14:27

Վան Պերսիին շաբաթական 190 հազար ֆունտ ստեռլինգ կառաջարկվի

Թուրինի «Յուվենթուսը» կփորձի գնել լոնդոնյան «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերը:

Իտալական ակումբի ղեկավարությունը մոտ օրերս անգլիական ակումբին 28-ամյա հարձակվողի համար կառաջարկի 20 մլն ֆունտ ստեռլինգ: Եթե «Արսենալն» ընդունի առաջարկը, ֆուտբոլիստին կառաջարկվի պայմանագիր` շաբաթական 190 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով:

Հիշեցնենք, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Վան Պերսիին շաբաթական 190 հազար ֆունտ ստեռլինգ կառաջարկվի