.jpg)
31/07/2012 13:21
Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը` Բիլում
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո ունեն 5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնայից (Հնդկաստան), Մաքսիմ Տուրովից (Ռուսաստան) և Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: