.jpg)
03/08/2012 15:40
Արա Խաչատրյանն էլ մատնվեց անհաջողության
Լոնդոնի օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում այսօր ասպարեզ էին դուրս եկել մինչև 85 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր գյումրեցի Արա Խաչատրյանը: Ցավոք, Առաքել Միրզոյանի և Մելինե Դալուզյանի անհաջող ճանապարհը շարունակեց նաև Արան:
Պոկում վարժությունում նա 3 փորձից չկարողացավ բարձրացնել 165 կգ ծանրաձողը: Արա Խաչատրյանը ստացավ 0 միավոր և, փաստորեն, ավարտեց իր ելույթներն օլիմպիական խաղերում: