.jpg)
03/08/2012 19:36
Արազ Օզբիլիսը տեղափոխվեց «Կուբան»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզիլիսը 4 տարվա պայմանագիր է ստորագրել Կրասնոդարի «Կուբանի» հետ: Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` կրասնոդարյան ակումբը Արազի համար վճարել է 2 մլն եվրո: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ «Կուբանում» հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Մարկոս Պիզելին: